Վլադիկավկազում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կին է մաhաgել
Վլադիկավկազում հրդեհ է բռնկվել «Алания Молл» առևտրի կենտրոնում, մահացել է մի կին, ով դեպքի պահին ներսում է եղել։ Կա տուժած, ով տեղափոխվել է հիվանդանոց։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է դեպքի վայրում գտնվող Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն Telegram ալիքում։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ-փրկարարական ծառայությունները, ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Տարածքը շրջափակված է, փրկարարները ստուգում են տարածքը, որոնում են մարդկանց, ովքեր կարող էին ներսում լինել։
ԱԻՆ-ից հայտնել են, որ այրվում է առևտրի կենտրոնի երրորդ հարկը և տանիքը։ Հրդեհի տարածքը նախնական հաշվարկով 800 քմ է։
ԱԻՆ հաղորդմամբ, մոլի չորրորդ հարկում գտնվող սննդի կետում գազի պայթյուն է տեղի ունեցել։ Կան տուժածներ։
«Առևտրի կենտրոնում գազի պայթյունի նախնական պատճառը սարքավորումների անսարքությունն է»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Հյուսիսային Օսիայի դատախազությունը վերահսկում է հրդեհի հանգամանքները պարզելու գործընթացը։ Դեպքի վայր է մեկնել դատախազի տեղակալը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան