Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, այդպիսի բան է եղել, թեստը դրական է, սակայն միևնույնն է վաղը Փաշինյանը կլինի լրիվ ֆորմատով՝ կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը և հավելել.
«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը, սակայն Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։
Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է, դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ բարեկամները»։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
- Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան