Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ 2025 թվականի բյուջի մասին օրենքում ցույց է տրված դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները։
«Պարտքի մի մասը պլանավարովում է ֆինանսավորել եվրոբոնդերի թողարկմամբ, մի մասը բյուջետային աջակցության վարկերով, մյուս մասը՝ մեր տեղական պարտատոմսերի թողարկումով»,-հայտնեց Վահե Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնեց, որ վերջին տարիներին մեծացրել էր դրամային պարտքի տոկոսը և հասցրել 48%-ի, այն հաջորդ տարի նվազելու է՝ կախված կանխիկի պահանջարկից։
«Արտարժույթային կարիքներից ելնելով մենք մյուս տարի մի փոքր ավել ենք դոլարային պարտք վերցնելու քան այս տարի»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև տեղեկացրեց,որ Պետական պարտքի մասին օրենք են մշակելու, որը համադրելի է լինելու այլ երկրների օրենքի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ասում են՝ ՏՏ ընկերությունների եկամտահարկը նվազել 10%-ի, նման բան գոյություն չունի, նրանք վճարելու են 20 %. Վահե Հովհաննիսյան
- 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է մոտ 50%. Ֆինանսների նախարար
- Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան
- Արմինե Օհանյան. Ոչ թե ներդրումները հոսեցին դեպի Հայաստան, այլ Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան