Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով.
«Մի նախկին քաղաքապետ ունեինք, որն այդպես էլ չհասկացավ, թե քաղաքականությունն ու սեփական ժողովրդի հետ ազնիվ երկխոսությունն ինչ է։
Հիմա մի գրառում է արել, որ մենք իբր ամեն ինչ թանկացնում ենք ու քանի որ տրագիկոմեդիայի ժանրի կանոնները թույլ են տալիս, ի թիվս այլոց, մեր սիրելի նախկին քաղաքապետը բացի պարզ մանիպուլյացիաներից, որոնց վերջին օրերին շատ ենք անդրադարձել, հատկապես տրանսպորտի մասով, բացահայտ ստում է, թե մենք նաև շահութահարկ ենք թանկացնում։ Նա նաև չի հասկանում պետական և համայնքային բյուջեների անփոխարինելի դերը համայնքի և պետության կառավարման գործում։
Իսկ իրականությունն այն է, որ մենք 2018թ-ից այս կողմ շահութահարկը 20%-ից դարձրել ենք 18%, իսկ եկամտային հարկը 23, 28 և 36%-երից դարձրել ենք 20%։ Այդ և այլ հարկային բարեփոխումների արդյունքում 2018թ-ի մայիսից մինչ օրս գրանցված աշխատեղերի թիվը ավելացել է ավելի քան 230.000-ով։ Էլ չեմ խոսում պետական և համայնքային բյուջեների և ՀՆԱ շեշտակի աճի մասին։
Հ.Գ. մեր նախկին գործըներոջը կրկին բեմական հաջողություններ եմ մաղթում, քանի որ օրը մեջ քաղաքական թիմ փոխող և օրը ցերեկով ստող գործիչները քաղաքական հաջողություններ դժվար թե ունենան»։
Այս գրառման ներքո հենց Թորոսյանն ու իր թիմն են հայտնվել քննադատությունների թիրախում։ Մեկնաբանություններում բազմաթիվ քաղաքացիներ ամոթանք են տվել ՔՊ-ականին՝ հիշեցնելով արդեն վրա հասած ու սպասվող թանկացումների, պետական պարտքի թռիչքաձև աճի մասին։ Ահա մեկնաբանություններից մի քանիսը.
«Հիմա երևի մտածումա, թե էս ի՞նչ սխալ հաշվարկ արեցի,որ սա գրեցի։Կարողա՞ թաքուն ջնջեմ ոչ ոք չնկատի։ Դուք լու՞րջ ձեզ քաղաքական թիմի տեղ եք դրել, երևի առանձին ֊առանձին էլ մտածում եք ուժեղ քաղաքական գործիչ եք։ Նիկոլը չլիներ դուք մենակ ձեր ջանքերով սեփական շքամուտքի ընտրություններում տանուլ կտայիք»։
«Եթե թանկացումներ եղավ դուք ձեր թիմով թռչելու եք, արդեն բաժակը լցվել է, համբերությունը սպառվել, սովածներ, գռփեցիք ու քերեցիք»։
«Յանի սխալա ասում? Դուք Ձեր ամբողջ քպ-ով պատուհաս դարձաք ժողովրդի գլխին ուղղակի դեռ համբերում ենք, մի օր ոտքի կկանգնի ժողովուրդը, ոչ մեկին էշի տեղ չդնեք»։
«Որքա՞ն կարելի է մարդկանց վրա հարկային բեռ ավելացնել»։
«Հետաքրքիրը նա է , որ բարձրացնում են ու փորձում համոզել , որ հարկերը իջնում են։ Սրանց լրիվ տարելա...»։
«Պետական թալանի մեծ վարպետ եք դուք, միայն գույքահարկի քառակի-հնգակի բարձրացումը, շին թույլտվությունների ճարտ. առաջադրանքի և շին. թույլտվության հարկի տասակի թանկացումը, էլ. էներգիայի միացման վճարի, ջրի մաֆիայի և այլն այլն այլն:
Մի գործ սկսում եք, կիսատ թողնում, մի գործը չվերջացրած մյուս փուլ եք անցնում, ախր որն ասեմ.
մի թյուրիմացւթյուն էլ դուք եք է»։
«Էլ մի գլուխ հարթուկեք, սաղս էլ էս երկրում ենք ապրում, իրական արդյունքը տեսնում ենք։ Տուգանքների դրած պլաններն էլ ենք տեսնում, տեսնում ենք ոնց ա ստացվում, որ հարկերն իջացնում եք, բայց իրականում բարձրանում ա կտրուկ (օրինակ հաշվապահների ու իրավաբանների համար), ոնց եք ՏՏ ոլորտը խրախուսում, բայց անկում ա ապրում (Էն խեղճ հարիֆը կոտորվավ կռուտիտ լինելով, որ ոլորտից սկի բան էլ չի հասկանում)։ Կարմիր գծերի աբսուրդի մասին էլ խոսք չկա էն որ միակ հիմնավորումն էն ա եղել, որ կենտրոնը կբեռնաթափվի։ Էս նման հարցերից ոչ մեկին լուրջ վերաբերմունք չենք տեսնում։ Հաաա մեկ էլ ԱՆԻՖ-ի փողերը տենց էլ չտեսանք»։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, պ. Թորոսյան, որ դուք կարծես ուրիշ երկրում եք ապրում, բացեք ձեր աչքերը , մտեք մարդկանց մեջ, զրուցեք քաղաքացիների հետ' կհասկանաք, որ ամեն ինչ, լսում եք, ամեն ինչ թանկացել անգամներ, հարկերը բարձրանում են անգամ։ Ինչի՞ մասին եք դուք գրում, որտե՞ղ եք դուք ապրում»։
«Արփիին գործուղման տանելն էլ է խիստ ժողովրդի շահերից բխում չէ. երևի մի 20000 անոց ավիատոմս էլ նրա համար է գնվել»։
«Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը, ինքը լավ չի սա լավը չի նա լավը չի, լավ բա դուք ինչ եք ուղակի զազրելի եք»։
«Հարգելի պարոն Արսեն Թորոսյան, «չգիտեմ»՝ ո՞վ ինչ է ասել, ո՞ր թվականից ինչ է եղել, բայց կա հստակ մի բան՝ օրեցօր թանկանում է գրեթե ամեն ինչ, օրինակ մի քանի օր առաջ՝ 0.5 կգ Золтава կարագը գնում էի 1750 դրամ, իսկ երեկվանից 2600 դրամ, 1կգ բանկայով սովորական մածունը 400 դրամ, այսօր գնել եմ 650 դրամ, օղու և այլ խմիչքների գները էլ չասեմ։ Համայնքային ծառայող եմ, խղճուկ աշխատավարձ եմ ստանում, որ չես կարողանում այդ աշխատավարձով գոնե առօրյա հոգսերդ հոգաս, ստիպված երկրորդ աշխատանք եմ գտել»։
«Շատ ճիշտ է ասում, պետական բյուջեն մսխում եք՝ ոնց ուզում եք, արտաքին պարտքը հասցրել եք խայտառակ թվերի, իսկ գրանցված աշխատատեղերը ընդամենը ստվերից դուրս եկածի հաշվին է, ոչ թե նորն է ավելացել»։
«Ձեղ ստատուս գրելու համար չեն նշանակել, պաշտոնանկ եղեք` հետո զբաղվեք նման պարապ բաներով։ Երկիրը ոտք առել` գնումա, սրանք վերից վար չգիտես, թե ինչով են զբաղված»։
Նման մեկնաբանություններն Արսեն Թորոսյանի գրառման ներքո բազմաթիվ են։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան