Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:
Քննությունները կանցկացվեն՝
հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,
հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,
հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:
ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան