«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրներից մեկի առջև տեղադրված երկաթե էլեկտրասյանը։
«Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ և 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, տեղափոխվել են հիվանդանոցներ։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը կոտրվել է»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
- Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
- Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան