Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով: Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի խոսքով, այս երևույթի պատճառներից են.
.սեռական օրգանների զարգացման անոմալիաները
. կոնքի հատակի մկանների վնասվածքը
. կոնքի հատակի մկանների նյարդավորման խանգարումը
. բազմակի ծննդաբերությունները, հատկապես բազմապտուղ հղիության կամ խոշոր պտղի պայմաններում և այլն։
Գանգատները կարող են արտահայտվել օտար մարմնի զգացումից սեռական ճեղքում մինչև ուժեղ ցավ, որը տարածվում է նաև սրբոսկրի և գոտկատեղի հատված, դժվարամիզություն կամ հաճախամիզություն, արյունոտ արտադրություն սեռական ճեղքից:
«Խնդիրների դեպքում այցելեք մասնագետի և հետազոտվեք: Հիշեք՝ Վաղ ախտորոշումը թույլ կտա կնոջն ազատվել վերոնշված ախտանիշներից, պահպանելով կնոջ արգանդն և սեռական օրգանների նորմալ անատոմիան»,-գրել է բժիշկը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան