Հասարակություն 08:00 25/12/2024 Հայաստան

Գովազդ ամաչկոտ ծնողների համար

Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի անդրադառնա երեխաների՝ գովազդում որպես խնդրող ներառելու խնդրին։ Բայց այ, որ սմարթֆոն է խնդրում...

Հայկական գովազդները վաղուց են դարձել մեմերի թեմա, եթե իհարկե դրանք նայեին ու սխալներն ու թերությունները բռնեին։  Մի ժամանակ նույնիսկ գովազդները մինի ֆիլմեր էին, կարելի է ասել՝ արվեստի գործեր։ Հետո դարձան վճով սկեսուր-հարս, մարդ ու կին, քաղքենի բաներ։

Ինչու է երեխային հեռախոս պետք։ Դե՝ ծնող է, անհանգստանում է, ուզում է իմանալ ուր է, ինչ է անում, երբ տուն կհասնի, դպրոցից տուն ճանապարհը ուղիղ է, թե ծռվել է։ Սա բնական է։ Եթե այսպես էլ լիներ։ Բայց երևի դպրոցում մրցվում են ում հեռախոսն է լավը, ումն է սմարթֆոն, ուժի, կարողանալու չափանիշ է դարձել հեռախոսը։

Դե լավ, ասենք երեխաներ են, ձևավորված կամք չունեն։

Բայց ծնողներն ինչու են խաղում նույն խաղը։ Բողոքում են, որ երեխաներին հեռախոսի միջից հանել չեն կարողանում, բայց իրենք էլ սմարթֆոնը դնում են երեխաների ձեռքերը։ Տանը՝ որովհետև հետևողական լինելու հավես չունեն, դպրոցում... որովհետև ամաչու՞մ են մյուս ծնողներից, որ իրենց երեխան վատ սմարթֆոն կունենա։

Ինչ ասեմ՝ շատ վատ է։ Նույնիսկ կարիք չունեմ մանրացնելու, թե՝ ինչու, իրենք էլ գիտեն՝ բողոքները լսած կլինեք։ Մնում է պարզել՝ իսկ ծնողներն էլ կամք չունեն, թե իրոք քաղքենավարի ամաչում են։

Ա.Ո.
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}