Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է` այցելում են հյուրեր կամ տան անդամները հաճախ բացակայում են: Ուստի, հատկապես այս շրջանում, կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն:
Առողջապահության նախարարությունից խորհուրդ են տալիս՝
. Հնարավորության դեպքում ստեղծե՛ք հանգիստ և ծանոթ միջավայր նրանց համար:
. Պահպանե՛ք առօրյա ռիթմը՝ սննդի և դեղերի ընդունման ժամերը, որպեսզի նրանք իրենց զգան անվտանգ և ապահով:
. Երեխաները և բարձր աղմուկը կարող են շեղել ու անհանգստացնել նրանց: . Մշտապես վերահսկե՛ք նրանց ժամանակը երեխաների հետ և ստեղծե՛ք հանգիստ միջավայր:
.Խոսե՛ք նրանց հետ՝ վերլուծելով, թե ինչ փոփոխություններ կամ ընտրություններ կարող եք կատարել, որպեսզի նրանք զգան իրենց ընդունված ու ներգրավված:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան