Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները. Իշխան Սաղաթելյան
«Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում»,- նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, այդ շրջանակում պետք է դիտարկել նաև աղմկահարույց բանավեճի առաջարկը։
«Առաջարկից առաջ Նիկոլը լավ գիտեր, որ իր հետ նախկին նախագահները չեն բանավիճելու։ Պարզ պատճառով՝ Արցախի հայկական լինելու հարցում հայկական կողմը նույնիսկ Ալիևի հետ չի բանավիճել։ Ինչպես հայկական կողմը Թուրքիայի հետ չի բանավիճել ցեղասպանության փաստի շուրջ։ Դրանք պատմական փաստեր են, որոնք բանավեճի առարկա են փորձում դարձնել բացառապես մեր թշնամիները։
Ուրեմն խնդիրը ոչ թե բանավեճի առարկան է, այլ հերթական զիջումներից առաջ մեղավորների նշանակումը։
Այսպիսով մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու (Մինսկի խմբի լուծարում, սահմանագծման և սահմանազատման անվան տակ նոր տարածքների հանձնում, վերջնական կապիտուլյացիայի ստորագրում, ադրբեջանցիներին՝ Հայաստանում բնակեցում) քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները։
Եվ այս սցենարում ամենասարսափելին հայ ժողովրդին Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունների հանցակիցը կամ լուռ վկան դարձնելու միտումն է։
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը, փորձագիտական դաշտը, հանրային առողջ շերտերը չընկնեն Փաշինյանի կողմից լարած ծուղակը և ակամայից մաս չդառնան նրա կողմից թելադրված կեղծ օրակարգին։
Հետևաբար մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝
-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն.
-համախմբել ուժերը սպասվող սպառնալիքներ կանխելու ուղղությամբ։
Հ.Գ. Այս առումով չափազանց գնահատելի է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից իրականացվող հանրային իրազեկման աշխատանքները և փաստարկված այլընտրանքային առաջարկների ներկայացումը»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
- Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
- Փաշինյանն իր այս դիսկուրսով ապացուցում է՝ ոչ միայն Արցախի հարցը փակված չէ, այլ այդ դավաճանությունը մնացել է կոկորդին. Աբրահամյան
- Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
- Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
- Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
- Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
- Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
- Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
- Փաշինյանի օրոք թուրքերն են Արցախում, ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով՝ արդարացնի այս հանցագործությունը. Արթուր Խաչատրյան
- Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան