Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին։
«Իրանը պետք է հարգի սիրիացի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը, չպետք է միջամտի մեր ներքին գործերին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է գերատեսչության ղեկավարը:
«Մենք նախազգուշացնում ենք նրանց (իրանցիներին), որպեսզի Սիրիայում քաոս չտարածեն»,-նշել է ալ-Շիբանին։
Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք գրավեցին Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, որը լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։
Հարակից հրապարակումներ`
- Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
- Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան