2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է մոտ 50%. Ֆինանսների նախարար
«Ընդհանուր առմամբ նախարարության աշխատանքը կարելի է գնահատել հաջողված»,-տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը վստահեցրեց, թոր կան բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են ընթացքի մեջ։
«Որպես մեր առաքելություն ենք սահմանել պետության դիմակայուն ֆինանսական համակարգերի կառուցումը, որպեսզի կարողանանաք առաջ մղել Հայաստանի բեկումնային զարգացումը»,-ասաց Վահե Հովհաննսիյանը։
Նա նշեց, որ նաև նպատակադրվել են առաջիկայում ստեղծել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգեր։
«Նպատակ ենք դրել, որպեսզի կառավարության ներսում էլ գործենք որպես «սինգթանգ», որն այս կամ այն ուղղությամբ վերլուծութուններ կիրականացնի»,-ասաց նախարարը՝ օրինակ բերելով վերլուծությունը, թե ինչպիսի ազդեցություն կունենա ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նոր մեթոդաբանություն են ներմուծել հարկային ճեղքի գնահատման հետ կապված և հայտնեց, որ նախարարության գնահատմամաբ՝ 2024թ. ավարտին պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է 49.8 %, մոտ 50%։
Ըստ նախարարի, 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի 5-5.5%-ի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
- Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
- Հերոս չէ՞ արդյոք գործարարը... Պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը. Ֆինանսների նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան