Ավիավթարից փրկվել է 13 ուղևոր, նրանք նստած են եղել օդանավի պոչի հատվածում
Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից, ըստ նախնական տեղեկությունների, փրկվել է 13 մարդ։ Նրանք այն ուղևորներն են, որոնք եղել են պոչի հատվածում, որն ավելի քիչ է տուժել։
Տուժածներից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց։
«Առողջապահության նախարարությունը հստակեցնում է տվյալները»,- նշում է Sputnik Казахстан-ը։
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 67 մարդ։
Հիշեցնենք, որ այսօր կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան