Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
«Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում և շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Տեսնում ենք, որ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը շատ լավ է ղեկավարել գործընթացը, և նրա չափավորությունն ու կառուցողականությունը գնահատվել են։
Մենք կաջակցենք Սիրիային ամեն ինչում. «Այն, ինչ նրան անհրաժեշտ կլինի. էներգիայից մինչև կրթություն և առողջապահություն, անվտանգությունից մինչև առևտուր, մենք կօգնենք նոր իշխանություններին, որպեսզի Սիրիան վերականգնվի, ուժեղացնի իր կարողությունները և թույլ տա, որ պետական կառույցները կրկին կատարեն իրենց հիմնական գործառույթները»,-ասել է Էրդողանը Խորհրդարանում ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության առջև։
Անդրադառնալով ՄԱԿ-ի տվյալներին՝ Ալիևը նշել է, որ նախորդ իշխանությունների գործողությունների և Սիրիայում պատերազմի պատճառած ավերածությունների ընդհանուր արժեքը մոտենում է 500 միլիարդ դոլարի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սիրայի ընդդիմադիր ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ հարձակում գործեցին Սիրիայի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ՝ Գրավելով հալեպը ևմի շարք այլքաղաքներ, իսկ դեկտեմբերի 7-ին մտան Սիրիայի մայրաքաղաք դամասկոս, որը լքել էին կառավարական զորքերը, իսկ բաշար Ասադը ապաստան գտավ ՌԴ-ում։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
- Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
- Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ
- Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպել են հայ և այլ քրիստոնյա համայնքապետների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան