Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական արտահոսքի պատճառով։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Որոշեցի այսօրվանից մտցնել երկրամասային արտակարգ դրություն։ Տարածաշրջանային շտաբը կղեկավարի իմ տեղակալ Իգոր Գալասը»,-կիսվել է Կոնդրատևը։
Նրա խոսքով, Անապայի և Տեմրյուկի շրջանի ափեր նավթամթերքների ափ դուրս մղվելը ձգձգվել է և չի դադարում։ Որպես պատճառ նա նշել է եղանակային պայմանները՝ օդը տաքանում է, և նավթամթերքները բարձրանում են ծովի մակերևույթ, որից հետո դրանք դուրս են գալիս ափ։
Կոնդրատևն ընդգծել է, որ ի սկզբանե, ըստ գիտնականների և մասնագետների հաշվարկների, մազութի հիմնական մասը պետք է մնար Սև ծովի հատակին։
Հարակից հրապարակումներ`
- Կերչի նեղուցում գտնվող նավը հերթական նավն է աղետի ազդանշան ուղարկել
- Կերչի նեղուցում ռուսական երկու տանկեր են խորտակվել, կա զոհ
- Պուտինը Կերչում տեղի ունեցած ողբերգությունը համարում է գլոբալիզացիայի հետևանք
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան