09:04 25/12/2024 Հայաստան

«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս մասին ասացին` ցտեսություն: Հեռացողների թվում էին նաև ՏԿԵ նախարարի տեղակալները: Նորանշանակ Դավիթ Խուդաթյանը չցանկացավ աշխատել Վաչե Տերտերյանի և Հովհաննես Հարությունյանի հետ:

Վերջինս իր էջում գրեց. «Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ... Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»։ Պարզ չեղավ` եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը:

Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, թե դա եղել է իր և Դավիթ Խուդաթյանի միասնական որոշումը. «Խուդաթյանն իմ կուսակցական ընկերն է, և մեր որոշումները պարտադիր չէ դրական կամ բացասական կողմից դիտարկել։ Քաղաքական պաշտոնները ժամանակ առ ժամանակ ենթակա են փոփոխությունների, մարդիկ պիտի փոխվեն, քաղաքական պատասխանատվությունն այլ մարդիկ վերցնեն։ Ամեն փոփոխություն, կարծում եմ, միտված է ապարատում լավ փոփոխությունների համար»:

Ասաց նաև, որ նոր առաջարկներ ունի. «Տարբեր առաջարկներ եմ ստացել, պիտի մտածեմ», բայց չասաց, թե ինչ առաջարկներ են։ Լուրեր կան, որ հանքարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն բնույթի սկանդալներ կան` նաև դրանցով է պայմանավորված իր հեռանալը։ Նախկին փոխնախարարը փորձեց հասկանալ, թե որտեղից են այդ լուրերը, ապա առաջարկեց իր մասին կարծիք հարցնել Հանքագործների և մետալուրգների միությունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}