Քաղաքական 18:11 25/12/2024 Տարածաշրջան

Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է

Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է, Զինադադարի ավարտից հետո թուրքական հրետանին թիրախավորել է ՍԴՈւ-ի դիրքերը Թիշրին ամբարտակի մոտակայքում: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ կոալիցիոն բազաներ ուղարկելով զինամթերքով բեռնված բեռնատարներ և տրանսպորտային ինքնաթիռներ: Հաղորդումները նաև վկայում են, որ ԱՄՆ-ն դիտարկում է Քոբանիում նոր բազա հիմնելու հնարավորությունը:

Այս զարգացումները համընկնում են Քոբանիում Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ դիմադրության մասին ՍԴՈւ-ի հայտարարության հետ, այն շրջանում, որը 2014-ին ականատես էր եղել քրդական ուժերի և ԻՊ-ի միջև ծանր մարտերին:

2016-2019թթ. Թուրքիան իրականացրել է երեք խոշոր գործողություն հյուսիսային Սիրիայում՝ թիրախավորելով ՍԴՈւ-ի և ԻՊ-ի դիրքերը, և տարածաշրջանում տեղակայել է մոտավորապես 16.000-18.000 զինվոր: Հաղորդվում է, որ Թուրքիան պահանջել է Սիրիայի նոր վարչակազմից վերջնականապես լուծել քրդական ուժերի հարցը՝ ակնարկելով նոր ռազմական գործողության հնարավորությունը:

Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալումից հետո զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել խոշոր քաղաքների նկատմամբ և առաջխաղացում են ունեցել դեպի մայրաքաղաք Դամասկոս: Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը: Այս տեղաշարժը, կարծես թե, արագացրել է տարածաշրջանում քրդական ուժերի հարցը լուծելու Թուրքիայի ծրագրերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}