Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ Մակարոնն, այդ խորհրդանիշներն օգտագործում են իրենց քաղաքական ու աշխարհաքաղաքական նպատակների համար։
Էրդողանը գնում է Դամասկոս, որտեղից, ըստ իսլամական ավանդույթի, գալու է Դաջալը' Հակաքրիստոսը, Թրամպը հենվում է ավատերանական համայնքների վրա, որոնք հավատում են, որ Երուսաղեմում Երրորդ Տաճարի կառուցումից հետո սկսվելու է Ահեղ Դատաստանն, ու դա Աստծո կամքն է, Մակրոնը կրոնական սիմվոլիզմներով ելույթ է ունենում Փարիզի Աստվածամոր Տաճարի բացման արարողության ժամանակ, ինչը պետք է համարել Օլիմպիադայի բացման արարողության միստիկ ուղերձների շարունակությունը։
Հ.Գ. Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է, մեկ աչքանի չի, ինչպես նկարագրվում է իսլամական ավանդույթներում, խղճուկ է ու հարբեցող, բայց որոշել է Հայաստանից սկսել աշխարհի վերաֆորմատավորումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան