Մշակույթ 16:27 25/12/2024 Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ Պետական ջազ նվագախմբի և Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ ջազմենը կատարեց համաշխարհային ստեղծագործություններ և հեղինակային գործեր։

«Մշակութային նախաձեռնություններին աջակցելը սոցիալական պատասխանատվության շրջանակներում Բանկի ստրատեգիայի անբաժանելի մասն է, որը թույլ է տալիս նպաստել երկրի մշակութային կյանքի զարգացմանը։ Մեզ համար պատիվ է աջակցել այնպիսի տաղանդավոր երաժիշտների, ինչպիսին է Լևոն Մալխասյանը, ով հայկական ջազի կենդանի լեգենդ է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

Հրավիրված հյուրերից տոնական միջոցառմանը ելույթ ունեցան բազմաթիվ հայտնի հայ երաժիշտներ և արտիստներ, ինչպես նաև հրավիրյալ երաժիշտներ Ռուսաստանից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}