Սպորտ 11:56 25/12/2024 Հայաստան

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

«Տարին ինձ համար շատ բերքառատ էր, մասնակցել ենք հինգ խոշոր մրցման։ Ունեցել ենք 136  մեդալ»,- ասուլիսում ասաց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը։

Նա նշեց, որ այդ հինգ մրցումից քիչ մեդալով վերադարձել են միայն աշխարհի առաջնությունից, բայց  աննախադեպ մրցանակ են բերել Հայաստանի համար. «Ծանր քաշային  կարգում Հայաստանը երբեք չի ունեցել աշխարհի չեմպիոն, իսկ այս տարի ունեցել ենք»։

Նա նշեց, որ 136 մեդալից 57-ը ոսկե մեդալ է, 39-ը՝ արծաթ, 40-ը բրոնզ, միայն 30 անգամ  պարտադրել են ամբողջ Եվրոպային ու աշխարհին լսել Հայաստանի օրհներգը։

Խոսելով աշխարհի առաջնության մասին՝ Փ. Ալավերդյանն ասաց. «Առաջին հերթին, ռուսերեն ասած, ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը։  Վերջին օրով եկավ ու ասաց՝ ես չեմ գալիս, մեջքս ցավում է»։ 

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած  ծանրամարտի աշխարհի առաջնությանը վնասվածքի պատճառով չէր մասնակցել գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը։ 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետայնը աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ է  նվաճել, սակայն վնասվածք է ստացել։ 

«Գարիկ Կարապետյանի առողջական վիճակը լավ է, խնդիր չկա, կտեսեք, թե Եվրոպայի առաջնությանը ոնց կմասնակցի»,- ասաց Փ.Ալավերդյանը։ 

Նա նաև նշեց, որ Ալեքսանդրա Գրիգորյանն աապագայում մեր օլիմպական խաղերի մասնակիցը պետք է լինի, հնարավոր է մեդալներ  վաստակի։




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}