
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ են։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԻ նախարարությունը։
ԶԼՄ-ները հրապարակել են օդանավում գտնվողների ցանկը։ Տարածված նախնական ինֆորմացիայի համաձայն, ուղևորներից 37-ը եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, 6-ը՝ Ղազախստանի, 3-ը՝ Ղրղզստանի, 16-ը՝ Ռուսաստանի։ Ավելի վաղ հայտնել էին, որ օդանավում եղել է 67 մարդ, որից 5-ն անձնակազմի անդամներ են։
Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը մխրճվել է թռչունների երամի մեջ, ինչից հետո կործանվել է։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկների, փրկարարների խմբեր։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
- Ավիավթարից փրկվել է 13 ուղևոր, նրանք նստած են եղել օդանավի պոչի հատվածում
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին