Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել Ամանորի նվերների վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Կեղծ թղթադրամները վերցվել են:
17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան