Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։
«Դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր իրավաբանը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության վեց աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 5 ծառայողին ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկի մասով քննարկումը հետաձգվել է»,-ասվում է տարածված լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
- Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում է գրել
- Մեկ տարում Հայաստանում թմրանյութ օգտագործած 7–8 ոստիկան դիմել է նարկոլոգին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան