13:34 25/12/2024 Հայաստան

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն վարչարարությունը։ 

ՆԳՆ-ից հայտնում են. 

«Քաղաքացիներից ստացված առաջարկների հիման վրա՝

– Քաղաքացիները կկարողանան ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում առցանց եղանակով ընտրել իրենց համար նախընտրելի օրը և վայրը՝ տեսնելով ամենամոտ ազատ օրերը։ Վարորդական իրավունքի քննությունների համար շուտով կներդրվի հերթագրման նոր համակարգ։

– Առաջիկայում հնարավոր կլինի ընտրել վարորդական իրավունքի քննությունների օրը նախատեսվածից սեղմ ժամկետներում՝ վճարելով պետական տուրք։

– Կխստացվի տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը կնպաստի դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով արարքի իրական հանրային վտանգավորությունը և վերջին շրջանում լայն տարածումը։

– Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը՝ հաշվի առնելով արարքի վտանգավորության աստիճանը, որը հաճախ հանգեցնում է մահվան ելքով վթարների։

– Կլավարկվի հրագործական արտադրատեսակների կիրառման և այդ կապակցությամբ վարչարարության իրականացման օրենսդրական գործիքակազմը։

– Նախագծերը շրջանառվել են: Հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքացիների կողմից ներկայացված մյուս առաջարկները: Լուծումները՝ շուտով»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}