Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Մինչ ատեստավորման գործընթացի իրականացումը, ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ անցկացվել են ՄԿՈՒ հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացներ: Դրանց մասնակցել են ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված 4 ուղղությունների (ոսկերչություն, գյուղատնտեսություն, ՏՏ, խոհարարություն) մասնագիտական և հատուկ մասնագիտական մոդուլներ դասավանդող 361 մանկավարժական աշխատողներ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը և համարվել ատեստավորված: Ատեստավորման արդյունքում՝
60-69 տոկոս արդյունք ցուցաբերել է 52 մանկավարժական աշխատող,
70-79 տոկոս արդյունք՝ 67 մանկավարժական աշխատող,
80-89 տոկոս արդյունք՝ 87 մանկավարժական աշխատող,
90-100 տոկոս արդյունք՝ 70 մանկավարժական աշխատող,
նվազագույն շեմը չի հաղթահարել 34 մասնակից:
«Ատեստավորման գործընթացը միտված է մանկավարժական անձնակազմի աշխատավարձի բարձրացմանը. ատեստավորման արդյունքներով 70-79, 80-89 և 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխանաբար 30%, 40%, 50% տոկոսի չափով հավելավճար:
60-69 արդյունք ցուցաբերած մանկավարժական աշխատողների դրույքաչափը փոխվում է` սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար՝ առանց հավելավճարի տրամադրման՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1912-Ն որոշման»,- նշում են ԿԳՄՍՆ-ի։
Հարակից հրապարակումներ`
- Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
- Քոլեջների վերապատրաստված շուրջ 361 աշխատողների մեծ մասը հաղթահարել են ատեստավորումը. ԿԳՄՍ նախարար
- Մեկնարկել է 2024 թ. ուսուցիների կամավոր ատեստավորումը
- Նոյեմբերի 9-ից ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով
- Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան