16:22 25/12/2024 Հայաստան

Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին

Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է` այցելում են հյուրեր կամ տան անդամները հաճախ բացակայում են:  Ուստի, հատկապես այս շրջանում, կարևոր է ցուցաբերել ուշադրություն և հոգատարություն:

Առողջապահության նախարարությունից խորհուրդ են տալիս՝

. Հնարավորության դեպքում ստեղծե՛ք հանգիստ և ծանոթ միջավայր նրանց համար:
. Պահպանե՛ք առօրյա ռիթմը՝ սննդի և դեղերի ընդունման ժամերը, որպեսզի նրանք իրենց զգան անվտանգ և ապահով:         
. Երեխաները և բարձր աղմուկը կարող են շեղել ու անհանգստացնել նրանց:                                          . Մշտապես վերահսկե՛ք նրանց ժամանակը երեխաների հետ և ստեղծե՛ք հանգիստ միջավայր:
.Խոսե՛ք նրանց հետ՝ վերլուծելով, թե ինչ փոփոխություններ կամ ընտրություններ կարող եք կատարել, որպեսզի նրանք զգան իրենց ընդունված ու ներգրավված:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}