Տնտեսություն 12:11 26/12/2024 Հայաստան

Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում տաքսու վարորդները 23 մլն ՀԴՄ կտրոն են գեներացրել։ Նա նաև հայտնեց, թե այդ թիվն աճման տենդենց ունի։

Ավելի ուշ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն հայտնեց տաքսի վարող քաղաքացիներին՝ գրելով. «Սեպտեմբերից նոյեմբեր տաքսի վարող մեր քաղաքացիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար հատ ՀԴՄ կտրոն՝ այսպիսով հայտարարագրելով 26.9 միլիոն դրամի հասույթ։ Տաքսիներում ՀԴՄ գեներացնելու կարգավորումը ուժի մեջ մտավ սեպտեմբերից։ Շնորհակալ եմ, տաքսի վարող սիրելի քաղաքացիներ»:

Panorama.am-ը գրությամբ դիմեց ՊԵԿ-ին տաքսու վարորդների համար էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների գեներացման պարտադիր նորմի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանոր վիճակագրական տվյալներ ստանալու համար։

ՊԵԿ-ի պատասխանից պարզվեց, որ էլեկտրոնային կտրոնների քանակն ամենևին աճող տենդենց չունի, ինչպես Փաշինյանն էր վստահեցնում։ Սեպտեմբերին գեներցվել էր 7.411.809 կտրոն, հոկտեմբերին՝ 7.873.227, իսկ ահա նոյեմբերին գեներացված կտորնների թիվը նվազել էր մինչև 7.664.654-ի։

ՊԵԿ պաշտոնական գրությունից պարզվում է, որ նոյեմբերի դրությամբ հարկային էլեկտրոնային հարթակում հաշվառված է 43.928 տաքսու վարորդ, որոնց 99%-ը տաքսի ծառայություն մատուցող խոշոր ընկերությունների վարորդներն են և ընդամենը 103 անհատ տաքսի վարորդներ են հաշվառվել էլեկրոնային հարթակում։ Ակնհայտ է,որ այդ թիվը հեռու է իրականությունից, անհատ տաքսու վարորդները տարբեր հաշվարկներով Երևանում հասնում է մինչև 10 հազարի, ողջ Հայաստանում այդ թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Նշենք, որ նոյեմբերին բոլոր տաքսու վարորդները գեներացրել են 7.664. 654 կտրոն, որից անհատ տաքսու վարորդները՝ ընդամենը 3.887 կտրոն։ Արձանագրենք, որ տաքսի ծառայությունների էլեկտրոնային կտրոնները ավտոմատ են գեներացվում, քանի որ պատվերները էլեկտրոնային եղանակով է արվում և այդտեղ ստվերը նվազագույնի է հասցված, իսկ ահա անհատ տաքսու վարորդները կամովի են ՀԴՄ կտրոնը էլեկտրոնային հարթակում գեներացնում։ Ստացվում է, որ անհատ տաքսի վարողների հիմնական մասը չի գրանցվել էլեկտրոնային հարկման հարթակում, հաշվառվածներն էլ ակնհայտ քիչ ՀԴՄ-ներ են գեներացնում։

Հատկանշական է, որ երեք ամիսների ընթացքում բոլոր տաքսու վարորդները գեներացրել ենմոտ 23 մլրդ դրամ, իսկ  անհատ տաքսու վարորդներն ընդամենը 103 մլն դրամ, որը սական կարող է հասնել մինչև 200 մլն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոյեմբերի համար նրանց գեներացրած բոլոր ՀԴՄ-ները էլեկտրոնային հարթակում կամփոփվեն միայն տարեվերջին և ներկայում առկա 4 մլն դրամը կավելանա մոտ 90 մլն դրամով։ ՊԵԿ-ից նաև հայտնել են, որ ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով և վստահեցրել, որ տաքսի ծառայություն մատուցողների կողմից էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ չգեներացնելու դեպքեր չեն արձանագրվել:

ՊԵԿ-ից ներկայացված պատասխան գրության մեջ ասվում է. «Տեղեկացնում եմ, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի`

- 4-րդ հոդվածի համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլը թեթև մարդատար ավտոմոբիլն է, որի միջոցով, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, իրականացվում է սպասարկման ծառայությունների մատուցում,

- 17-րդ հոդվածի համաձայն՝ մասնավորապես՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և ամեն պատվերի իրականացման դեպքում տրամադրում են պատվիրատուին պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումների)։

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 380.1-ին հոդվածի 1․1-ին մասի համաձայն՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է,

-408-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներն առանց արտոնագրի իրականացնելու դեպքում գանձվում է տուգանք 500 հազար դրամի չափով: Նույն մասի կիրառության իմաստով՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների՝ առանց արտոնագրի իրականացում է համարվում նաև պետական տուրքի գումարը նույն հոդվածներով սահմանված չափից պակաս հաշվարկելը: Նույն մասի կիրառության իմաստով՝ պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկել է համարվում նաև ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելը, երբ յուրաքանչյուր դեպքի համար գանձվում է տուգանք 200 հազար դրամի չափով:

ՀՀ կառավարության 03.12.2020թ․ N 1976-Ն որոշման N 9 հավելվածով սահմանված են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները։ Նշված հավելվածի՝

- 6-րդ կետի համաձայն՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների
իրականացման դեպքում էլեկտրոնային ՀԴՄ-ն հնարավորություն է ընձեռում գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն, որը պետք է պարունակի նույն կետում նշված տեղեկությունները (տվյալները),

- 9-րդ կետի համաձայն՝ օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ նույն հավելվածին համապատասխան ուղևորափոխադրումների իրականացման դեպքում՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում՝

1) էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն չգեներացնելը.

2) ստացված ծառայության արժեքը չմուտքագրելը կամ այդ արժեքից ցածր արժեք մուտքագրելը.

3) էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի վրա նույն հավելվածի 6-րդ կետում նշված որևէ տեղեկության բացակայությունը։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքին համապատասխան մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է։ Ընդ որում, ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:

Հայտնում եմ նաև, որ տաքսի ծառայություն մատուցողների կողմից էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ չգեներացնելու դեպքեր չեն արձանագրվել»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:28
«Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և...
Աղբյուր` Panorama.am
16:18
Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:04
Աշտարակի ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 24-ի առավոտյան ձերբակալել և բաժին են...
Աղբյուր` Panorama.am
16:03
Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը
Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Վկա ենք երկրի բարձրագույն իշխանության անտարբեր վերաբերմունքին դեպի իր զինվորը, կամավորականը. Անհետ կորածի հարազատ
«Մենք եկել ենք՝ այդ մարդուն հարցեր ունենք տալու։ Ոչ էթիկա ունի՝ գա ու բարևի ծնողներին, ոչ տղամարդկություն, որ զանգով ասի՝ չեմ կարող իջնել։...
Աղբյուր` Panorama.am
15:45
Opel-ի բաժնետոմսերի գինը Ավինյանի հոր հայտարարությունից հետո. Արմեն Դարբինյանն է ստուգել բորսայի կայքը
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն Ավինյանի հոր խոսքերից հետո Նյու Յորքի Ֆոնդային Բորսայում ստուգել է Opel-ի բաժնետոմսերի գնի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արհմիությունների կոնֆեդերացիան ողջունում է աշխատանքի տևողության կրճատումը
‹‹Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ գլխով››. Սթիվ Ջոբսի այս խոսքերով է սկսել հայտարարությունը Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ողբերգական դեպք Գառնիում
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի:
Աղբյուր` Panorama.am
14:45
ՀՀԽ-ն հիմնավոր է համարում ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և...
Աղբյուր` Panorama.am
14:42
Բաքուն հայտարարել է, թե ինչ կանի, եթե հայկական կողմը չվերցնի մահացած Վերա Աղասյանի մարմինը
Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհայտ կորած քաղաքացիներ հարցերով պետականա հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն, ըստ որի, եթե մինչև 2025...
Աղբյուր` Panorama.am
14:38
Իմ խորին համողմամբ օգնական Արմեն Մարկոսյանը նմանատիպ երևութների հետ կապ չունի. Արագածոտնի մարզպետ
«Հարցը գտնվում է իրավական դաշտում և վստահ եմ, որ բոլոր պատասխանները կստանա մեր հանրությունը, ինչ վերաբերվում է իմ օգնականին, մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
14:07
Պայթած մեքենայում թաքցրած կին է եղել
Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունի մասին մանրամասներ է հրապարակել ArmLur.am-ը։ Մեքենայում կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու...
Աղբյուր` Panorama.am
13:32
ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում  222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերի շուկայական արժեքի և գումարի հանրագումարը մոտ 30 մլն դոլար է. Վարդապետյան
«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն...
Աղբյուր` Panorama.am
13:13
Սարսափելի դեպք. Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:54
Ուրեմն ծրագիրը հաջող չի ընթանում, եթե չենք ներմուծել նախարարի ձայնն ապահովող սարքավորում. Մհեր Գրիգորյանը՝ Ավանեսյանին
«Քանի որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ նախատեսված է արտադրողականության ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ-մարդ/ժամ՝...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ եղանակ է սպասվում ամանորին
Երևանում դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել...
Աղբյուր` Panorama.am
12:31
Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Դդմաշենում գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
12:06
Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
«Սա երկարատև կռիվ է։ Ես հասկանում եմ, որ մեր զգացմունքները, մտածումներն այնքան պրկված են, որ մենք, այո´, ժամ առաջ, օր առաջ ուզում...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:48
Կոմիտասից պահպանված 1000-ից ավելի երգեր կան, որոնք ընդհանրապես չեն հնչել որևէ տեղ. Արթուր Շահնազարյան
«Հայաստանում մշակույթը կենտրոնացած է Երևանում, ավելին՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Մեր ժողովրդի երևի 90 տոկոսից ավելին չի առնչվում...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը
«Մենք ապրելուն ու պետություն կառուցելուն պարզապես այլընտանք չունենք»,-ասաց Սրբազան շարժման առաջնորդ  Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}