Քաղաքական 10:34 26/12/2024 Հայաստան

Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց

«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները»,-անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա գնահատմամբ, այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար։

«Այն ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20թթ-ին ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար:
Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով:

Նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել Հայաստանի պետականության գոյությունը»,-գրում է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}