Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թռիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային օդանավակայանում։ Թռիչքի մասին կիրակի օրը՝ դեկտեմբերի 22-ին, հայտնոել է իրանական պետական IRNA գործակալությունը։
«Իրան Բանու չվերթը 110 իրանցի կանանցով, որը վարում էր Իրանի առաջին կին օդաչուն, Շահրզադ Շամսը, կիրակի օրը վայրէջք կատարեց Մաշհադի Հաշեմինեջադի միջազգային օդանավակայանում»,-հաղորդում է IRNA-ն:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: