Մշակույթ 09:59 26/12/2024 Հայաստան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում

Դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներով հանդես կգա Չինաստանում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։

Նվագախմբից հայտնում են, որ համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։

«Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք շատ համերգասրահներում հնչելու են առաջին անգամ։

Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են, ինչը կարևոր ցուցանիշ է մեր նվագախմբի համար»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մշտական հյուր է Չինաստանում, և համերգները նպատակ ունեն հանրայնացնելու դասական երաժշտությունը, ինչպես նաև հայ կոմպոզիտորական ու կատարողական արվեստն այդ երկրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}