16:54 26/12/2024 Հայաստան

Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ

Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ այն հաճախ գերազանցում է օրական թույլատրելի չափաբաժինը և կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների։

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, ԱՀԿ-ի տվյալներով՝ աղի օգտագործումն օրական չպետք է գերազանցի 5 գրամը, սակայն մեր երկրում աղի միջին օգտագործումը գերազանցում է այդ չափը գրեթե կրկնակի՝ հասնելով 9,8 գրամի:

Աղի ավելցուկը կարող է բարձրացնել`

. սրտանոթային հիվանդությունների,
. արյան գերճնշման,
. սրտի իշեմիկ հիվանդության,
. ինֆարկտի և ինսուլտի առաջացման հավանականությունը:

«Հետևաբար, կարևոր է սահմանափակել աղի օգտագործումն ուտեստներում։ Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն փորձե՛ք օգտագործել համեմունքներ` սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ, համեմի սերմ, նեխուրի աղ, դարչին»,- նշում են առողջապահության նախարարությունից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}