Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում» «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով ասուլիսում ասաց Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասով հատուկ ուշադրություն կա Ադրբեջանի իշխանությունների և միջազգային կառույցների կողմից. «Կարծես թե ադրբեջանական իշխանությունները բացասական առումով հատուկ վերաբերմունք են ցուցաբերում, իհարկե, բոլոր քաղաքական ղեկավարների հանդեպ, բայց, հատկապես, Վարդանյանի հանդեպ»։
«Բոլոր գործերը կարված են՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ինչ մեղադրանքներ են ներկայացված։ Դրանք հիմնականում ներառում են ահաբեկչության կազմակերպում, ֆինանսավորում, իսկ Արցախի ժողովրդի պայքարը որևէ ձևով հնարավոր չէ ահաբեկչության մեջ տեղավորել, քանի որ այն, ինչ որ ռազմական է եղել, ինքնապաշտպանություն է եղել, մնացածն ամբողջապես քաղաքական է եղել։ Նույն ռազմական պայքարն ինքնապաշտպանության կոնտեքստում էլի մեր քաղաքական իրավունքների, հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության համար է եղել։
Ռուբեն Վարդանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, մնացած ղեկավարներն այս քաղաքական պայքարի դեմքերից, առաջնորդներից են եղել, իրենք այնտեղ են, որովհետև ղեկավարել են, առաջնորդել են մեր քաղաքական պայքարը 90-ականներից ի վեր»,- ասաց Ա. Բեգլարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
- Երեկ հայրս զանգել է Բաքվից, սպասում ենք դատավարության արդյունքներին․ Դավիթ Բաբայանի գործը հասել է դատարան
- Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
- Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում. Աբրահամյան
- Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակում
- Դու և ընկերներդ Բաքվի դժնդակ զնդաններում եք՝ մեր բոլորիս փոխարեն կրելով այն ծանր խաչը. Չալաբյանի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
- Անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին. ԱԺ հայտարարության նախագիծը
- Բաքվում ապօրինի կալանավորված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են
- Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը նոր մեղադրանք է առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան