Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը «Imnemnimi» պոդքաստի եթերում՝ պատասխանել Վանեցյան-Սասուն-Խաչատրյան-Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման տեխնիկական հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքով, ցանկացած մարդու հնարավոր է գաղտալսել։
«Բացի այդ, իսկ ո՞վ է ասում, որ իմ հեռախոսն են լսել։ Որտեղի՞ց է որոշվել, որ իմ հեռախոսն են լսել։ Կարող է Նիկոլի հեռախոսն են լսել ու Սասունի։ Ընդ որում մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, որը մինչ այսօր չեմ ասել։ Գաղտնալսման հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ Քննչական կոմիետում։ Քննիչն ասել է, գիտե՞ք, պարոն Վանեցյան, հեռախոսի զննության որոշում է կայացվել։ Ասում եմ՝ խնդրեմ։ Հարցնում եմ՝ սա ձեր օգտագործվող հեռախո՞սն է։ Ասում եմ՝ այո։ Հարցնում է՝ էս հեռախոսով եք խոսել, ասում եմ, այո։ Տալիս եմ հեռախոսը, ծրագրով կատարում են զննություն ամբողջությամբ։ Քրեական գործով դա կա։ Մինչ այսօր դրա շուրջ ոչ մի հարց չի առաջացել, արտասովոր որևէ բան չի եղել։ Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի տվել, չեն էլ ուզել։ Հիմա ո՞վ ասեց, որ Արթուր Վանեցյանի հեռախոսն են լսել»,-մանրամասնեց Վանեցյանը։
Նրա խոսքով, այնուհետև օպերատիվ հաստատված տվյալներ են ձեռք բերել, որ արտերկրում ապրող մի մարդ արտերկրում կատարել է գաղտնալսումը։
«Օպերացիա ենք կազմակերպել, այդ մարդուն բերել ենք Հայաստան, քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, տվել է խոստովանական ցուցմունք, ու իմ աշխատանքից դուրս գալուց հետո էդ մարդուն բաց ենք թողնում, գնում է։ Չեմ ասում՝ վերջնականապես բացահայտված հանցագործն է, բայց կծիկը որ պետք է բացես, էդ թելը տվել եմ, ասել եմ՝ քաշի, քանվելու է։ Մի երկու ամիս պահել են, բաց են թողել»,-ասաց նա։
Ի դեպ, Վանեցյանը նշեց, որ Սասուն Խաչատրյանի հետ զրույցի առիթ է դարձել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը։
Մանրամասները՝ հղումով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան