09:17 26/12/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ շաբաթ օրը Գյումրու ռեստորաններից մեկում Գյումրու նախնական ընտրություններում հաղթած և համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանի և ՔՊ-ի կողմից մերժված Կարեն Սարուխանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Կռվի պատճառը եղել է Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, ով առաջիկայում պետք է փոխքաղաքապետ նշանակվի։ Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայհոյել ու վիրավորել է Վահագն Մկրտչյանին Սարիկ Մինասյանի մոտ, և վերջերս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն էլ փորձել է պաշտպանել իր ապագա տեղակալին՝ ասելով՝ Վահագն Մկրտչյանը շուտով իմ տեղակալ կնշանակվի, պետք է աշխատեմ նրա հետ, ինչու ես իմ ներկայությամբ հայհոյում:

Եվ չհասկացված դրությունը հասցրել է նրան, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի բռունցքով հարվածել Կարեն Սարուխանյանի դեմքին: ՔՊ-ական պատգամավորի ու Գյումրու համայնքապետի ԺՊ-ի կռիվը անմիջապես բաժանել են ներկաները, որ չվերածվի մի մեծ ծեծկռտուքի:

Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց և՛ Սարիկ Մինասյանին և՛ Կարեն Սարուխանյանին, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Իսկ այլ աղբյուրներից երբ փորձեցինք ճշտել` հաստատեցին, որ երկու քաղաքական գործիչների միջև միջադեպ իսկապես եղել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}