Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված տոմսերի գումարը հետ ստանալու հնարավորության մասին։
Չորեքշաբթի Ադրբեջանի ավիաընկերությունը (AZAL) հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել Բաքու-Գրոզնի-Բաքու և Բաքու-Մախաչկալա-Բաքու բոլոր չվերթերը՝ մինչև Ղազախստանի Ակտաուի մոտ ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննության ավարտը:
Azal Airlines-ը (Azerbaijan Airlines) ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Բաքու-Գրոզնի-Բաքու երթուղով: Այն ուղևորները, ովքեր ցանկանում են փոխհատուցում ստանալ արդեն գնված տոմսերի համար, պետք է դիմեն Azal-ի ներկայացուցչին Քադիրովի անվան Գրոզնիի (Սևերնի) միջազգային օդանավակայանում»,- ասվում է օդային նավահանգստի Telegram ալիքում:
Հարակից հրապարակումներ`
- Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան