Մշակույթ 16:25 26/12/2024 Հայաստան

Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան

Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական դատարան դիմաց հայցերով կայացել են դատական նիստեր։ Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պատկանող գույքի հարցով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 22-ին։

«Այդ շենքերը մեր սեփականությունն է, պայքարում ենք մեր շենքերի համար։ Մեր աշխատանքն է, մեր ներդրումներն ենք ունեցել։ Մենակ մենք չէ, էէէ, ամբողջ 80-90 տարի մեր գրողները՝ Չարենցից, Իսահակյանից, մյուսներից...  իրենց ներդրումն ունեն՝ հոգևոր, ամեն տեսակի, այդ ամենի համար ենք մենք պայքարում, ոչ միայն մեզ համար»,- նշեց Է. Միլիտոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը պահանջում է պետականացնել ստեղծագործական միությունների շենքները։

«ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների համար, նաև նրանց հոնորարներից տոկոսներ պահելով և ոչ միայն այն օրերում ապրող գրողներից են պահել, այլև հայ դասական գրողների հրատարակությունններից։ Հիշեցնեմ, գոյություն ուներ միութենական գրական հիմնադրամ, և նա էր հիմնականում հոգում գրողների ունեցվածքի և հանգստի հոգսերը։ Այդ հիմնադրամները գործում են նաև հիմա, սակայն ոչ այն, հասկանալի է, ծավալով։

Այդ շենքերը պետության կողմից ընկալվել են որպես ի ծնե մերը, ինչպես մարդկանց բնակարանները, և ապա օրինաբար տրվել է սեփականության իրավունքի վկայական, ինչպես բնականներին։

Երկար տարիներ ՀԳՄ նախագահներ են եղել մեծանուն գրողներ ու գրականագետներ, միայն Ավետիք Իսահակյանին հիշատակելը, կարծում եմ, բավարար է։ Նրանց ու նաև արդեն դասական համարում ունեցող կյանքից հեռացած գրողների հիշատակը այսպե՞ս է հարգվում»,-ավելի վաղ գրել էր Էդուարդ Միլիտոնյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}