09:19 26/12/2024 Հայաստան

«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան մեկնելուց և ԱՊՀ ու ԵԱՏՄ ֆորմատներով միջոցառումներին մասնակցելուց, սակայն քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ Ռուսաստանն էլ առանձնապես ցանկություն չունի այլևս Փաշինյանին ընդունելու, և ՌԴ-ից անգամ հորդորում են Փաշինյանին` կա՛մ ակտիվացնել անդամությունը, կա՛մ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի քան մեկ տարի է՝ սառեցրել է անդամությունն այս կառույցում։

Ասում են՝ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյան-Ալիև տետ ա տետ պայմանավորվածությունների ֆորմատով են գործում, և չի բացառվում, որ մոտ ապագայում «ոչ խաղաղ» ճանապարհով Փաշինյանն Ալիևին հանձնի «Զանգեզուրի միջանցքը», իսկ հետո դա գցի ՀԱՊԿ-ի գրպանը, թե` ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։ Ուստի հորդորում են` դուրս եկեք, որ մենք որևէ պարտավորություն ձեր հանդեպ չունենանք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}