Քաղաքական 20:16 26/12/2024 Տարածաշրջան

Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ընդդիմադիր «Ժողովրդի համար» կուսակցության նախագահ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեն հանդիպումից հետո լրագրողներին ասել է՝ ընդդիմությունը աջակցություն է հայտնել Զուրաբիշվիլիին՝ խոստանալով դեկտեմբերի 29-ից հետո նրա հետ մնալ նախագահական պալատում։

«Ես լիակատար աջակցություն եմ առաջարկել նախագահին անկախության համար պայքարում: Մենք պատրաստ ենք պալատում մնալ նաև դեկտեմբերի 29-ից հետո, այն հայտարարել որպես միակ վայրը, որտեղ կաշխատի Վրաստանի օրինական նախագահը», -ասել է Դոլիձեն՝ չհստակեցնելով՝ այս հարցում նախագահ Զուրաբիշվիլիի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ նախագահն ինքը կասի այդ մասին։

«Ախալի» կուսակցության նախագահ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի խոսքով, իր տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Օրբելիանիի պալատում քաղաքական գործիչներից բացի կլինեն նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ.

«Իմ անձնական կարծիքն այն է, որ այդ աջակցությունը լինելու է լայնածավալ, և ես լիովին վստահ եմ դրանում: Զուրաբիշվիլին կորոշի, թե ինչպես անցնի այդ ամենը»,- ասել է Գվարամիան:

Դոլիձեն լրատվամիջոցներին նշել է նաև, որ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները Վրաստանի նախագահի հետ քննարկում են ընտրական վարչակազմի պայմաններին վերաբերող փաստաթուղթը, «ըստ որի՝ Վրաստանում կարող են նոր ընտրություններ անցկացվել»։

Դեկտեմբերի 23-ին Զուրաբիշվիլին հայտարարեց՝ դեկտեմբերի 29-ից հետո ինքը կլինի «նախագահն իր սիմվոլիզմով, իր պատասխանատվությամբ, իր անկախությամբ»:

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեկտեմբերի 22-ի ասուլիսում հայտարարեց՝ Զուրաբիշվիլին կարող է բանտարկվել դեկտեմբերի 29-ից հետո, եթե նա «կպած մնա» նախագահի նստավայրին և կատարի «քրեական հանցագործություն»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}