Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Դա գալիս է չսպիացած վերքերից՝ մութ ու ցուրտ տարիներից,լայնածավալ անտառահատումներից։ Ես շեշտեցի , որ վերջին երեք տարվա ընթացքում 50 հա անտառածածկ տարածք ենք տնկել՝ իր ոռոգման համակարգով։ Սա վախենալու թիվ է, քանի որ վերջին երեք տասնամյակում, չգիտեմ, Երևան քաղաքում իրականացվել է,թե ոչ։ Այս ծառերը մոտեցել են իրենց կյանքի ավարտին»,- ասաց Ավինյանը։
Ավինյանի համոզմամբ, երբ խոսվում է ծառերի փոխարինման ծրագրից, 50 հա-ի մեջ այն աննկարագրելի փոքր թիվ է կազմում։
«Երբ խոսում ենք 50 հա-ի մասին ու 1000 ծառի մասին, տարբեր մասշտաբներ են։ Էս թեղիները, երբ տնկվել են, էլի մարդիկ տարիներով սպասել են, որ մեծանան»,- նշեց Ավինյանը։
Դիտարկմանը,թե հնարավոր էր մաս-մաս կատարել փոխարինման ծրագիրը, Ավինյանն արձագանքեց․ «Այո, կարող էինք, բայց էս թատրոնն ինչի՞ համար անենք։ Ձեզ ճիշտը ասում ենք՝ էս ծառերն իրենց սպառել են, դեռ տասը տարի առաջ էին իրենց սպառել»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան