Քաղաքական 17:43 26/12/2024 Տարածաշրջան

ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ

Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ

Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի գա Մինսկում կայանալիք կազմակերպության հաջորդ գագաթնաժողովին։ Նա դրան կմասնակցի հեռավար կարգով։ Սրա պատճառով Լուկաշենկոն սկսել է հարցնել, թե ինչով է պայմանավորված այս որոշումը և առաջարկել է օգնել տոմսերի հարցում։

Փաշինյանը նշել է, որ իր որոշման մասին նախկինում հայտարարություն է արել. Լուկաշենկոն խոստացել է «դիտարկել նրա դիմումը»։
Հայաստանի ղեկավարն առարկել է Բելառուսի ղեկավարին. «Դուք չեք կարող քննարկել իմ դիմումը, քանի որ իմ դիմումը ենթակա չէ քննարկման»։

Լուկաշենկոն ասել է, թե հնարավոր է, որ Մինսկի գագաթնաժողովում «հեռուստացույց» չլինի, որպեսզի հայկական պատվիրակությունը կարողանա առցանց խոսել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}