Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝ հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները»,-անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ հնչեցրած հայտարարությանը, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա գնահատմամբ, այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար։
«Այն ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20թթ-ին ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար:
Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու նաև այլ պատճառներով:
Նա այսօր նույնպես «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է, ինչի հետևանքով այլևս կարող ենք վտանգել Հայաստանի պետականության գոյությունը»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
- Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
- Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
- Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան