Քաղաքական 08:00 26/12/2024 Հայաստան

Քիչ անց Ն. Փաշինյանի կnղակիgը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Եթե գտնվեն գնացողներ։
Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։ 

Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝ դատավորներին կրթելուց հետո հերթը ԶԼՄ-ներինն է։

Կրթվելու հրավերը ֆեյսբուքյան նամականիով ԶԼՄ-ներին էր ուղարկել   Աննա Հակոբյանի օգնական Ստելա Սարուխանյանը։ Թե բա՝ «կրթվելընորաձևէ արշավ»։ 

Շատ խնդալու է, շատ։ Թե բա՝ նորաձև։ Մոդայի մեռածնե՞ր են փնտրում, թե՞ կրթությունը հանկարծ բացահայտողներ։ Չկար, հա՞, ոչ կրթություն, ոչ ինքնակրթություն, ոչ գիրք, ոչ ինտերնետ... ու Նիկոլ Փաշինյանի կողակիցը ստիպված է բիրդան արթնացածներին շահագրգռել նորաձևություն բառով, զույգ-զույգ կանչել իրենց կեցավայր, որպեսզի կրթի։ Այսպես ասած՝ կրթության տապան համատարած տգիտությա՞ն մեջ։

Ու՝ եկեք մի թեթև էլ նայենք, թե ում է տգետ համարում ինքնագոհ տիկինը։ 

Ըստ նրա տնօրինած «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի  գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանի՝ լրագրողները պիտի անցնեն  «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարք, «ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել»։  

Փաստորեն «հաղորդակցության. այս գելը անձնական օրինակ է ուզում ծառայել՝ ունենալ հաղորդակցման հմտություն նշանակում է լինել իր պես։ Ո՞րն էր ճիշտ նշանակության բառը, լկտի՞։

Ընդ որում՝ իրականում ոչ թե լրագրողին է դրանով հարվածել, այլ շխկացրել է փաշինյանյան կառավարությանը՝ այնտեղից հարցերի պատասխան ստանալու համար դեպի հիմնադրամ ուղղորդող գրությունը ցույց է տալիս, և ուրեմն(c) հիմնադրամը իր կառավարությանը պիտի կրթի։ Մասնավորապես՝ վարչության պետ Արմեն Խաչատրյանին, իսկ տեղայնացված՝ կողակիցը իր ամուսնուն։ 

Ի դեպ՝ Փաշինյանը օր-օրի ամենավայրագ գրառումներ է անում, խլելով իրեն կարդացողների ուշքն էլ, միտքն էլ։ Օրինակ՝ անկախության մասին։ Թե բա՝ անկախացողը իր կախվածությունը քչերից փոխում է շատերից կախվածության։

Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ մտածեցի այս մասին, ու միայն մի օրինակ գտա, որ իրոք այդպես է։ Ասենք՝ մորից անկախացող տղա երեխան մեծանում է ու վազում ուրիշ ու շատ կանանց հետևից՝ կախման մեջ ընկնելով նրանցից։ Բայց ինչ է ուզում ասել Փաշինյանը «ինչքան քիչ, նույնը այդքան շատ»  մանկամիտ մտքով՝ նույնիսկ մտքովս չանցավ, որ մտածեմ։ Տավտալոգիա՞ ստացվեց։ Ահա թե ինչի է հանգեցնում նիկոլներին կարդալը։ 

Մի թեթև էլ  Աննա Հակոբյանի այս անձնական գրությանը նայենք։ Փաստորեն տիկինը տգետ է համարում նրանց, ովքեր գտնում են, որ իր ձեռքը սեղմող չպիտի լինի, որ ոչ ոք չպիտի քաղաքակավարության զոհ դառնա ու կուլ տա սեփական սկզբունքները (եթե դրանք կան իհարկե) ու սեղմի որևէ հայրենադավի ձեռքը, ինչի համար էլ այն մեկնված լինի։



Այսպիսով՝ ըստ կառավարության ղեկավարի կողակցի՝ նրանք, ովքեր համարում են փաշինյանյան իշխանությանը  անկիրթ, անճար, ոչ գործունյա, ու իհարկե՝ դավաճան,... տգետ են։

Ու այստեղ սկսվում է «կրթվելընորաձևէ արշավի» դիլեման։

Ովքեր կհամարեն, որ իրենց պիտի կրթի Աննա Հակոբյանը, ուրեմն չեն համարում նրան անկիրթ ու հայրենադավ, այսինքն՝ չեն մտնում նրա սահմանած տգետների շարքը։ Ստացվում է գնում են կրթվելու պարզապես նորաձևությունից հետ չմնալու՞ համար, առանց ունենալու դրա կարիքը՞։

Էլի չստացվե՞ց, որ պետական բյուջեն քամուն եք տալիս։ Դպրոց ու բուհ քանդում են, որ իրենք մնան կրթողները։ Որովհետև «միակնանին կույրերի մեջ արքա է»։

Շատ խնդալու է, շատ։

Իսկ այնպես, էլի պիտի հիշեցնեմ Մահարու դագաղագործին ասածը՝ «քեզ ծառայի, բալամ, քեզ»։"
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:08
Մանկապարտեզներում կա 1 կգ-ի համար 1600-1700 դրամանոց կարագ, սա որակի պահանջներին անհամապատասխանություն է. Գեղամ Գևորգյան
«2024 թվականին ընդհանուր առմամբ 3 մլրդ 46 մլն դրամի տուգանք է նշանակվել, որից պետական բյուջե արդեն վճարվել է 1 մլրդ 124 մլն...
Աղբյուր` Panorama.am
13:04
Ժողովուրդ, ումի՞ց ենք խոսում... այն մարդուց, ով կասկածանքի տակ է դնում Հայոց gեղաuպանnւթյnւնը. Քաղաքացի
«Ժողովուրդ, ումի՞ց ենք խոսում։ Մենք խոսում ենք այն մարդու մասին, ով այսօր կասկածանքի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը»,-...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ղալաթ արեցինք, ընտրեցինք, սխալվել ենք, մեր հարկերի հաշվին շքեղության մեջ են ապրում, հիմա էլ մեր գլխին բամփում են. Ակցիայի մասնակից
«Ուշ թե շուտ բոլորը կհասկանան, որ սա վերջին է, օր-օրի ավելի վատ բաներ ենք տեսնում»,- կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ովքեր են Հայոց ցեղասպանության զոհերի այն սրիկա ժառանգները, ովքեր լսել են Փաշինյանի խոսքը ու ձայն չեն հանել. Oragir.news
Հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայոց Ցեղաuպանnւթյան փաստի բացահայտ ժխտման տենդենցները պետք է քրեորեն պատժելի լինեն ՀՀ-ում. Աբրահամյան
Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգության հետազոտությունների ինստիտուտի ավագ հետազոտող Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:54
«Ֆոտոլուր»-ի տնօրեն. Հետևողականորեն շարունակելու եմ այս դատական գործընթացները, ինչքան էլ որ դժվար լինի
«Դատարանում 1in.am-ի դեմ  «Ֆոտոլուր»-ի տարած հաղթանակը նախադեպ է։ Մեր լուսանկարները շատ են օգտագործում, իմացեք, որ գրեթե...
Աղբյուր` Panorama.am
11:52
Մեր քաղաքական ընդդիմադիրները զբաղվում են քաղաքական թմրավաճառությամբ. Տիգրան Ավինյան
«Այս փուլում ունեցել ենք մեծ բարդություններ, օրինակ կանխիկ շրջանառությունը վերացնելու ժամանակ հազար ու մի պրոբլեմի առաջ ենք...
Աղբյուր` Panorama.am
11:29
Մարդն օրը մի քանի հազար դրամով չարքաշ աշխատում է, հարկ է մուծում՝ հերիք չէ, մի հատ էլ եկամտի հայտարարագիր եք ուզում. Մեսրոպ Առաքելյան
2025 թվականի եկամտի համընդհանուր հայտարարագիր պետք է ներկայացնեն աշխատանք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ 2026 թվականից՝ արդեն բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:21
Պետությանը կվերադարձվի շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2 գույք և 190 հազար ԱՄՆ դոլար. Դատախազություն
Օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեքենայի վարորդն ու ուղևորներն այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն
Հունվարի 26-ին, ժամը 17։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշատ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
10:59
Քառսունն էլ անխելք, որ օրոր կարդան
Նիկոլ Փաշինյան կողակից առավ, Լաճերին այնքան երնրներ տարավ, Պետության բյուջեն լեղաճաք եղավ; Նայեց բոլորը՝ Մհերներ չկան, Ուր է իմ, ասաց,...
Աղբյուր` Panorama.am
10:41
«Իրական Հայաստանի» փոխարեն վերջապես ճանաչել «իրական Ադրբեջանը». Արա Այվազյան
Համահայկական դիվանագիտական խորհրդի համահիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը գրում է. «Էսկալացիոն ճանապարhով չգնալու...
Աղբյուր` Panorama.am
10:29
Անգամ 100 դրամը կարող է մարդկային ճակատագրեր փոխել
2024 թվականի տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 23.7%-ը աղքատ է։ Այս տվյալները ներկայացնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն: 2024թ. օգոստոսից...
Աղբյուր` Panorama.am
10:20
Նարիշկին. Արևմուտքը փորձում է խափանել պետությունների ղեկավարների մասնակցությունը ՌԴ-ում Հաղթանակի տոնակատարություններին
Արևմուտքին չի հաջողվի խափանել Հաղթանակի 80-ամյակին նվիրված Ռուսաստանի տոնակատարությունը բարեկամ երկրների ղեկավարների հետ։ Ռիա նովոստիին ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Զուրաբիշվիլին ԱՄՆ-ին խնդրել է Վրաստանին պաշտպանել Ռուսաստանից
ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, օգտագործում է իր անձնական կապերը՝ կոչ անելով Դոնալդ Թրամփի «ուժեղ...
Աղբյուր` Panorama.am
10:02
ԱՄՆ-ում 76-ամյա կինը հանկարծ իմացել է, որ հղի է
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում։ 76-ամյա սևամորթ կնոջը հիվանդանոցում հայտնել են, որ նա 12 շաբաթական հղի է։  Լուրից կինը հանկարծակիի է...
Աղբյուր` Panorama.am
09:58
Մախաչև. Հավանականություն կա, որ կմենամարտենք Արման Ծառուկյանի հետ
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն ռուս Իսլամ Մախաչևը խոսել է ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանի հետ մենամարտի հավանականության մասին։ Նրանք...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շոկոլադը շուտով մի քանի անգամ կթանկանա
Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են:...
Աղբյուր` Panorama.am
09:38
Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի կամ իրականալի չի եղել, անում են Փաշինյանի միջոցով. Աբրահամյան
«Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է: Եվ այս համատեքստում պետք...
Աղբյուր` Panorama.am
09:35
Բոլիվիայում վթարի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է մահացել
Բոլիվիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս  9-ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է Eldeber...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 27-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 27-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Խոշոր վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 26-ին, ժամը 22։35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ...
Աղբյուր` Panorama.am
08:59
Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին մոտ 30 մեքենա է մնացել խցանման մեջ
Հունվարի 26-ին, ժամը 23։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}