Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
Panorama.am-ի հետ զրույցում կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ գործով կան նաև այլ մեղադրյալներ։ Նրանցից մեկի նկատմամբ նույնպես տնային կալանք է կիրառվել։
Թե ինչ հոդվածի հատկանիշներով է հարուցվել վարույթը, կոմիտեից առայժմ չեն մանրամասնում։
Վահագն Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է օրեր առաջ՝ դեկտեբերի 20-ին։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։
Մինչև այդ Վ. Գևորգյանը եղել է Աբովյանի քաղաքապետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան