Թող փորձի, ինքը պետք է գնա ուրիշ տեղ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը Բագրատ Սրաբազանը համարում է ոչ թե արտահերթ ընտրություններին ընդառաջ նախապատրաստում, այլ մեծ վտանագների ու մարտահրավերների նախերգանք, ինչի միջոցով ցանկանում է շեղել հասարակության ուշադրությունը հիմնախնդիրներից, սպառնալիքներից։
«Թող փորձի։ Այդքան բան։ Ինքը պետք է ուրիշ տեղ գնա, ընտրության պետք չի գնալ»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով, անընդհատ թմրաեցնում, բթացնում են մարդկանց միտը տարաբնույթ բաներով, ընդհուպ մինչ իրենց ընտանեկան կյանքով, «եթե որպես ընտանիք կարող ենք սահմանել այն»։
«Ես հիացած եմ, որ Մովսես Խորենացու գիրքը կարող են իրենք իրենց ձեռքերում ման գալ։ Հայտնագործություն է եղել իրենց համար Մովսես Խորենացին, շորթեր, ռիլեր, կորոնավիրուսի թեստի սպասումներ, էս թատրոնը, բեմականացումը իրենց գոյություն է տալիս, մեզ էլ փորձում են շեղել։ Ռիսկ չունի գնալու արտահերթ ընտրությունների, հերթականին էլ մենք թույլ չենք տա, որ գնա»,-ասաց Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Մեր հիմնական խնդիրը եղել են կազմակերչական աշխատանքն ու վստահություն
- Բագրատ Սրբազան. Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը