Կրթություն, գիտություն 09:29 27/12/2024 Հայաստան

2025-ին ԵՊՀ-ում միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 10 հարցով, որի ժամանակ գնահատվել է ԵՊՀ ռեկտորի՝ 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը, 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականը, հաստատվել են նոր՝ ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, առաջարկված կառուցվածքային փոփոխությունները, 2025 թ. կառուցվածքը, հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե), պայմանագրեր և ԵՊՀ տարածքի մի մասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ առաջարկությունը։ ԵՊՀ կայքից տեղեկանում ենք, որ նիստի ժամանակ տեղի է ունեցել նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի ընտրությունը։

Օրակարգի հաստատումից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է 2023-2024 ուստարվա գործունեության հաշվետվությունը՝ անդրադառնալով կրթության, գիտության, միջազգայնացման, հաղորդակցության, ենթակառուցվածքների ու միջավայրի լավարկմանն ուղղված ծրագրերին, արձանագրած հաջողություններին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին։

«Անցնող տարին ԵՊՀ-ի համար եղել է թե՛ մարտահրավերների, թե՛ նշանակալի ձեռքբերումների տարի։ Այս ժամանակաշրջանում մենք կանգնած ենք եղել արտաքին և ներքին դժվարությունների առջև, սակայն կարողացել ենք արձագանքել դրանց՝ հավատարիմ մնալով համալսարանի արժեքներին և նպատակներին։

Թեև հաշվետու տարում արտաքին մարտահրավերները բազմաթիվ էին, և դրանց ազդեցությունը հասարակության և համալսարանի վրա չափազանց մեծ էր, ԵՊՀ-ն ամբողջ տարվա ընթացքում հետևել է պլանավորված գործողությունների ռազմավարությանը՝ բարելավելով կրթական ծրագրերը, խթանելով գիտական հետազոտությունները և ամրապնդելով միջազգային համագործակցությունը։ Մենք շարունակել ենք արդիականացնել մեր կրթական միջավայրը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին»,- ընդգծել է ԵՊՀ ռեկտորը։

Նա Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացրել նաև 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը։

«Զարգացման ռազմավարական ծրագրի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով, որոնք էականորեն ազդել են գիտակրթական միջավայրի վրա։ Նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020-2024 թթ. ընթացքում իրականցված գործողություններն ու ծրագրերը, հաճախ հանդիսանալով փոփոխված իրավիճակին արձագանք, դուրս էին գործող ռազմավարությամբ սահմանված թիրախների ու առաջնահերթությունների շրջանակից և առաջացնում էին հաշվետվողականության լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն»,- նշել է Հ.Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ԵՊՀ 2025-2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը ներառում է համալսարանի առաքելությունը, զարգացման տեսլականը, հիմնարար արժեքները, ռազմավարական նպատակները և համապատասխան խնդիրների ձեւակերպումներն ու գործողությունների տեսակները, ինչպես նաև որպես ռազմավարության հավելվածներ ներկայացված են ռազմավարության իրականացման ընթացիկ կառավարման և մշտադիտարկման սկզբունքները, ռիսկերի կանխատեսման և կառավարման մոտեցումները, ռազմավարության ֆինանսական կառավարման քաղաքականությունը և գործողությունների վեցամյա պլանը։

Հնչած հարցերից ու քննարկումներից հետո Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ զարգացման ռազմավարական նոր ծրագիրը, ապա հավանություն տվել նաև առաջարկվող կառուցվածքային փոփոխություններին ու 2025 թ. ԵՊՀ կառուցվածքին ու հաստիքացուցակին։ Առաջարկված փոփոխություններով ԵՊՀ-ում միավորվելու, լուծարվելու և ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ։

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Հովհաննես Հովհաննիսյանը ՀԽ հաստատմանն է ներկայացրել ԵՊՀ 2025 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը (բյուջե)։ Նրա պնդմամբ, ըստ նախահաշվի, 2025 թ. համախառն եկամուտները նախորդ տարվա համեմատ կավելանան շուրջ 8.2, իսկ ծախսերը՝ 9.4 տոկոսով։

Անցկացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրությունը։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը նշել է, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար նախապես հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով ստացվել է մեկ հայտ Մհեր Օթարյանի կողմից։

Տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ ԻՄ դասախոս Մհեր Օթարյանը կրթությունը ստացել է ԵՊՀ-ում և 2021 թվականից զբաղեցնում է ԻՄ փոխտնօրենի պաշտոնը։ Ներկայացնելով ԻՄ զարգացման իր ծրագիրը՝ նա ընդգծել է, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է շարունակի պատրաստել որակյալ գիտամանկավարժական կադրեր ինչպես Տավուշի մարզի, այնպես էլ ողջ հանրապետության համար։

Նրա համոզմամբ, ԻՄ-ն մարզային կրթական կենտրոն է, և անհրաժեշտ է ծրագրերը դարձնել ավելի ճկուն, իսկ դասընթացներն անցկացնել նորարարական մեթոդներով. «Պետք է զարգացնել նյութատեխնիկական և տեղեկատվական ապահովվածությունը, խթանել ակադեմիական շարժունակությունը, ինչպես նաև ընդլայնել գիտակրթական ու մշակութային կապերը այլ ուսումնական հաստատությունների հետ»։       

Մ. Օթարյանի խոսքով, անհրաժեշտ է ներդնել որակի ապահովման վերահսկման արդիական համակարգ. «Սահմանափակ ռեսուրսների պայմաններում կառավարման համակարգի արդյունավետության շարունակական բարելավումը ևս առանցքային նշանակություն ունի»։

Ընտրության նպատակով կազմվել է հաշվիչ հանձնաժողով և հայտարարվել փակ, գաղտնի քվեարկություն։ Արդյունքում 15 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Մհեր Օթարյանն ընտրվել է ԵՊՀ ԻՄ տնօրեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի
Երևանում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
14:08
Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին պատմամշակութային արգելոց-թանգարաններ կաշխատեն ժամը 10։00- 20։00
2024 թվականի դեկտեմբերի 31-ի, 2025 թվականի հունվարի 1-ի և 2-ի տոնական ոչ աշխատանքային օրերին «Գառնի» պատմամշակութային...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հողամասերը վերադարձվեցին պետությանը. Դատախազություն
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ուղևորներով ձնագնացներն արգելափակվել են ձյան մեջ
Դեկտեմբերի 28-ին, ժամը 05։12-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ամբերդ...
Աղբյուր` Panorama.am
13:36
2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
«Դեկտեմբերի 31-ին մենք կլինենք Եռաբլուրում։ 2025-ը կդիմավորենք մեր նահատակ հերոսների հետ»,-այսօրվա ուղերձում հայտնել է Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
13:16
Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Փաշինյան
Հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություն՝...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ամուլսարի ծրագրի ֆինանսական ռիսկերը պետությունն ուզում է դնել ՀՀ քաղաքացիների «վզին»․ Գալստյան
«Ամուլսարի ծրագիրը նախատեսում էին իրականացնել 2005թ․-ից: Այս 20 տարվա ընթացքում տարբեր տեսակի թղթեր են ստորագրվել, ինչպես նաև բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի աճ
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Բելառուսում Հայաստանի դեսպանը չի վերադառնա Մինսկ. Սպուտնիկ Արմենիա
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։...
Աղբյուր` Panorama.am
12:35
Շրջված ավտոբուսում 25 ուղևոր է եղել
Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում կողաշրջված իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսում 25 ուղևոր է եղել։...
Աղբյուր` Panorama.am
12:27
Մագնուս Կառլսենը ջինսե տաբատը չփոխելու համար որակազրկվել է
Աշխարհի նախկին չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքային է աշխարհի առաջնության ժամանակ ջինսե տաբատը չփոխելը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ահազանգում է. «Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին...
Աղբյուր` Panorama.am
11:40
ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հովք գյուղի դպրոցում ուսուցիչների թափուր տեղերի մրցույթին ոչ ոք չի մասնակցել. Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզպետարանը հայատարություն է տարածել Դիլիջան համայնքի Հովք գյուղի «Հովքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի դասվարի (19 դասաժամ),...
Աղբյուր` Panorama.am
11:17
Լարսը փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
11:09
Թրենդային մատնահարդարումները՝ 2025-ին. Ներկայացնում է Դիաննա Շատվերյանը
Դիզայներ Դիանա Շատվերյանը ներկայացրել է, թե եղունգների ինչպիսի հարդարումն է նորաձև եկող տարում։ Ըստ մասնագետի, պետք է մոռանալ տոնածառի, ձնե...
Աղբյուր` Panorama.am
10:43
Աշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում մտահոգությամբ են ընդունել  «ՀՀ աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Եղոյանը փաստացի պնդում է, որ Փաշինյանը ստախոս է. Սուրենյանց
«Արման Եղոյանը՝ ԱԺ պատգամավոր, Փաշինյանի թիմակից, «Ազատության» եթերում ասել է, որ 2019-ին սեղանին եղել է կարգավորման պլան:...
Աղբյուր` Panorama.am
10:16
Սիսիան-Լծեն ավտոճանապարհին ավտոբուս է կողաշրջվել
Դեկտեմբերի 28-ին, ժամը 08:36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն...
Աղբյուր` Panorama.am
10:13
Կարեն Գիլոյան. Միտք ունեմ հրաժարական տալու
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}