Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
«Հայաստանում ունենք կառուցվածքային և ցիկլիկ գործազրկություն»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կա մի շարք խնդիրներ՝ հատկապես պոտենցիալ աշխատուժի զգալի մասն է անմրցունակ և չունի համարժեք գիտելիքներ, փափուկ և մասնագիտական այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար։
«Պոտենցիալ աշխատաուժի մարտահրավերը 2022 թվականին կազմել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների 15 %-ը կամ 339 հազար մարդ»,-հայտնեց նախարարը։
Նշելով, որ աշխատանքի բացակայությունն աղքատության ավելացման պատճառ է՝ նախարարն ասաց. «Ռազմավարական ծրագիրը միտված է փոխելու հանրության շրջանում աշխատանքի ընկալումը և դրա արդյունքում նաև վարքագիծը՝ աշխատող քաղաքացու կարևորությունն ընդգծելու համար»,- ասաց նախարարը։
Նրա ներկայացմամբ՝ ռազմավարության հիմնական նպատակներից է մարզային քաղաքներում ապահովվի ոչ գյուղատնտեսական արտադրության բարձր արտադրողականության ունեցող զբաղվածության աճ։
Մյուս նպատակը՝ 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդության զբաղվածության աճն է՝ հմտությունների շարունակական զարգացմամբ, նրանց հնարավորության ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով։
Մկրտչյանը նշեց, որ 2022 թվականին շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան։
Ռազմավարության մյուս նպատակը, ըստ նախարարի, 30-40 տարեկան
կանանց զբաղվածության աճն է։
Նարեկ Մկրտյանը նշեց որ ռազմավարության հիմնական նպատակներից է ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող աշխատունակ շահառուների ինտեգրումն է սոցիալալական նպաստ ստացոցների համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով։
«Մյուս նպատակը պետական քաղաքականության համակարգի փոխակերպումն է՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին։ Աշխպատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության կրճատմանը»,- ասաց նախարարը։