ՊԵԿ-ը նիկոլական բլոգերին՝ 222lava-ին տուգանել է 109 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն 109 մլն դրամի վաչական տուգանք է նշանակել Ինսթագրամում 222lava անունով հանդես եկող Էրիկ Շահբազյանին։ Այդ փաստը խիստ զայրացրել է նիկոլական բլոգերին, նա մի քանի տեսանյութ է հրապարակել իր էջում՝ ծաղրելով ՊԵԿ աշխատակիցներին։
«Ասենք, որ ըսենց գումարներ եք ուղարկում, մտածո՞ւմ եք, որ օրինակ, մարդ կարա բացի ու տեղում ինֆարկտ ստանա։ Գիտեմ, որ ձեր աշխատավարձը 200-300 հազար դրամ է, դուք հաճույք եք ստանում մարդուն, որ մեծ եկամուտ է ստանում, նվաստացնել։ Հասկանում եմ՝ ցավում է, որ դաստով փողերը տենում եք, բա ծախսերը ինչի՞ չեք տենում։ Ի՞նչ անենք, թողնենք, գնա՞նք էս երկրից։ Դուք ինձ 109 մլն դրամ հագցնո՞ւմ եք»,-մասնավորապես նշել է նա։