Եթե նպաստ ստացողը մերժելու է աշխատանքի առաջարկը, կարող ենք նրան ասել՝ նպաստի համակարգից դուրս ես գալիս. Նախարար
«Նպաստի համակարգում որևէ սահմանափակում չունեցող շուրջ 30 հազար աշխատունակ մարդ ունենք»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ նման քաղաքացիները այսօր գտնվելով նպաստի համակարգում չունեն հաշմանդամություն, իրենց խնամառության տակ չկան մարդիկ, չկա խոչնդոտեր, որ իրենք արդյունավետ ներգրավվեն աշխատանքային շուկայում:
Հայտնելով, որ նման քաղաքացիներին անապահովության գնահատման համակարգով առաջարկելու են տարբեր զբաղվածության ծրագրեր՝ Մկրտչյանն ասաց.
«Եվ եթե աշխատունակ մարդը շարունակելու է մերժել աշխատանքի առաջարկը, մենք սկսելու ենք վերագրումներ իրականացնել:
Մենք համարում ենք, որ եթե մարդը չի աշխատում և շարունակաբար հրաժարվում է աշխատելու առաջարկից, մենք կելնենք այն կանխավարկածից, որ այդ ընտանիքում առնվազն պարենային զամբյուղի արժեքի չափով եկամուտ կա, և ամեն ամիս կբարձրացնենք այդ վերագրումը 10 հազար դրամով, մինչև սպառողական զամբյուղի արժեքի չափ և այդ դեպքում կարող ենք նրան ասել՝ համակարգից դուրս ես գալիս»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան
- Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը մեղադրվում է Լոռու մարզի մի խումբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ
- 18 տոկոսով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը. Փաշինյան