AZAL-ը Ռուսաստանի քաղաքներ թռիչքներ չի իրականացնի
Ադրբեջանական ավիաուղիներ ընկերությունը թռիչքներ չի իրականացնի ռուսական ևս երեք քաղաքներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ընկերությունը՝ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից հետո։
Ընկերության օդանավերը դեկտեմբերի 28-ից չեն մեկնի նաև Նիժնի Նովգորոդ, Վլադիկավկազ, Սարատով։ Ավելի վաղ հայտարարել էր, որ չվերթներ չեն իրականացվի դեպի Սոչի, Մին Վոդի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա։ Այս իրավիճակը կպահպանվի մինչև օդանավի կործանման հետաքննության ավարտը։
Reuters-ն իր հերթին գրել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը, ըստ նախնական տվյալների, ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։
«Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովը հայտարարել է, որ երբ Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը, ինչպես նաև Վլադիկավկազը ենթարկվում էին անօդաչու սարքերի հարձակման։
Նրա խոսքով, վայրէջքի համար այլ օդանավակայաններ են առաջարկվել, սակայն օդաչուն որոշել է թռչել Ակտաու։
«AZAL ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում՝ եղանակային պայմանների պատճառով, մախառախուղի պատճառով եղել է ցածր տեսանելիություն՝ մոտ 500 մ։ Ուկրաինայի կողմից «ահաբեկչական հարձակումներով» պայմանավորված՝ ներդրված պլանի համաձայն, հայտարարվել է բոլոր ինքնաթիռների անհապաղ մեկնում նշված տարածքից»,- ասել է Ռոսավիացիայի ղեկավարը։
Նրա խոսքով, կան բազմաթիվ տարբեր հանգամանքներ, որոնք պետք է համատեղ հետաքննվեն։
«Մենք լիովին պատրաստ ենք այս աշխատանքին` համագործակցելով մեր գործընկերների հետ»,- ասել է Դմիտրի Յադրովը:
Հարակից հրապարակումներ`
- Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
- Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
- Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան