Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին օրվա արդյունքով Շանթ Սարգսյանն առաջին հորիզոնականում է
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը: 5 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը ունի 4.5 միավոր և կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ:
3-րդ և 4-րդ խաղափուլերում Շանթը հաղթանակ է տարել համապատասխանաբար Վասիլի Իվանչուկի և Անիշ Գիրիի նկատմամբ։
Տիգրան Պետրոսյանը և Կարեն Գրիգորյանը ունեն 3.5 միավոր, Զավեն Անդրիասյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 3 միավոր, Էմին Օհանյանը ունի 2.5 միավոր, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 2 միավոր:
Կանանց առաջնությունում Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը 4 հնարավորից ունեն 2 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը ունի 1.5 միավոր:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի դեկտեմբերի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում անցկացվում է 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Առաջնությունում Հայաստանն ունի 11 մասնակից։
Արագ շախմատի առաջնությունն անցկացվում է դեկտեմբերի 26-28-ը, կայծակնային շախմատի առաջնությունը՝ դեկտեմբերի 30-31-ը: